Շվեդիան պահանջել է, որ ռուս դիվանագետներից մեկը լքի երկիրը

Մարտի 13-ին Ստոկհոլմում ՌԴ դեսպան Վիկտոր Թաթարինցևը հրավիրվել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը, որտեղ նրանից պահանջել են, որ ռուս դիվանագետներից մեկը լքի երկիրը։

Այս մասին հայտնել է Nyheter թերթը՝ հղում կատարելով շվեդական արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրներին։

Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչ Պատրիկ Նիլսոնը հաստատել է Թաթարինցևին հրավիրելու մասին լուրը, սակայն չի հայտնել, թե կոնկրետ ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ։

Ինչպես նշում է աղբյուրը, այդ դիվանագետը կապ ունի Շվեդիայի մի քաղաքացու հետ, որն այս տարվա փետրվարին ձերբակալվել էր Մոսկվայի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով։ Այդ մարդը չի ընդունում իր մեղքը։ Նա աշխատել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Ավելի ուշ շվեդական լրատվամիջոցները հաղորդում էին, որ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցը լքել է երկիրը։ Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ դա ապատեղեկատվություն էր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.