Դոնալդ Թրամփը մեկնաբանել է կնոջ նմանակի գոյության մասին լուրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կնոջ՝ Մելանիայի նմանակի գոյության մասին տեղեկությունները համարում է ապատեղեկատվություն և լրատվամիջոցների կողմից հորինված։ Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում։

Նրա խոսքով՝ հենց ապատեղեկատվություն տարածողներն էլ ֆոտոշոփի միջոցով փոփոխել Մելանիայի նկարը։

«Հետո տարածվեց դավադրության տեսություն, թե իբր Ալաբամա և այլ վայրեր կատարած իմ այցերի ժամանակ Մելանիան չէր իմ կողքին։ Նրանք գնալով դառնում են ավելի խառնակիչ», - գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Մելանիա Թրամփի նմանակի մասին տեղեկություններն սկսել են շրջանառվել մարտի 8-ից հետո, երբ վերջինս ուղեկցում էր ԱՄՆ նախագահին Ալաբամա կատարած այցի ընթացքում։

Օգտատերերը որպես ապացույց հղում էին կատարում լուսանկարերին, որտեղ առաջին տիկինը կրում էր արևային մեծ ակնոց։ Նրանց կարծիքով՝ Թրամփին ուղեկցող կինն ուներ բոլորովին այլ դիմագծեր և հասակ։

Դոնալդ Թրամփը բազմիցս մեղադրել է ամերիկյան լրատվամիջոցներին կեղծ լուրեր տարածելու մեջ։ ԶԼՄ-ների հետ պատերազմը Թրամփն սկսել էր դեռ նախընտրական պայքարի ժամանակ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.