ՌԴ հատուկ ծառայությունները Ստավրոպոլի երկրամասում ոչնչացրել են ահաբեկչություններ նախապատրաստող զինյալների

ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Շպանկովսկի շրջանում ռուսական հատուկ ծառայությունները ոչնչացրել են զինյալների, որոնք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեին։

Մարտի 14-ի գիշերը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկություններ էր ստացել զինված հանցագործների մասին։

«Երբ իրավապահները փորձեցին կանգնեցնել ավտոմեքենան, որի մեջ էլ գտնվում էին նշված հանցագործները, մեքենայից կրակ բացվեց ոստիկանների ուղղությամբ։ Զինյալները փախչելու ընթացքում փորձում էին նռնակներ գործարկել», - հայտնում են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից։

Նշվում է, որ փոխհրաձգության ժամանակ երկու ահաբեկիչներն էլ սպանվել են։

Իրավապահները հաղորդում են, որ մեքենայի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի զինատեսակներ և նռնակներ։

Նշվում է, որ երկուսն էլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ էին։

Ռիա Նովոստի-ն գրում է, որ իրավապահների և քաղաքացիական բնակչության շրջանում ոչ ոք չի տուժել։ Այժմ ճշտվում է նրանց հավանական հանցակիցների շրջանակը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.