Նոր Զելանդիայում մզկիթի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է 27 մարդ

Նոր Զելանդիայի Կրայստչերչ քաղաքում գտնվող Ալ Նուր և Լինվուդ մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 27 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Otago Daily Times-ը՝ նշելով, որ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հանցագործներից մեկին։

Television New Zealand-ի փոխանցմամբ՝ ավելի քան երեք տասնյակ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ կրակոցների հետևանքով զոհվել է տասը մարդ։

Մարտի 15-ին՝ տեղի ժամանակով 13։45-ին՝ անմիջապես ցերեկվա աղոթքից հետո, զինված անձինք մուտք էին գործել Ալ Նուր և Լինվուդ մզկիթներ և փակել բոլոր դռները։

Ականատեսների վկայությամբ՝ գրոհի ժամանակ մզկիթի ներսում եղել է 200-300 մարդ։ Դռները փակելուց հետո հնչել են կրակոցներ։

Ներկա պահին ոստիկանությունը որևէ տեղեկություն չի տրամադրում զոհերի մասին և կոչ է անում քաղաքացիներին տանից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Քաղաքի բոլոր դպրոցները և ուսումնական հաստատությունները փակ են։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.