Նոր Զելանդիայում մզկիթի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի

Նոր Զելանդիայի Կրայստչերչ քաղաքի մզկիթում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, ևս 20 մարդ ծանր վիրավորվել է։ Այս մասին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը։

«Մենք հաշվել ենք, որ 19։00-ի դրությամբ ունենք արդեն 40 զոհ։ Նրանցից 10-ը մահացել են Լինվուդի մզկիթում, 3-ը՝ եղել են դրսում», - ասել է վարչապետը։

Stuff լրատվական գործակալությունն, իր հերթին, հաղորդում էր, որ Կրայստչերչի հիվանդանոցում բուժօգնություն է ստանում 48 տուժած, որոնք ստացել են հրազենային վնասվածքներ։

Վարչապետ Արդերնի խոսքով՝ երկրում ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի աստիճանն աննախադեպ բարձր է։

Մարտի 15-ին՝ տեղի ժամանակով 13։45-ին՝ անմիջապես ցերեկվա աղոթքից հետո, զինված անձինք մուտք էին գործել Ալ Նուր և Լինվուդ մզկիթներ և փակել բոլոր դռները։

Ականատեսների վկայությամբ՝ գրոհի ժամանակ մզկիթի ներսում եղել է 200-300 մարդ։ Դռները փակելուց հետո հնչել են կրակոցներ։

Ներկա պահին ոստիկանությունը որևէ տեղեկություն չի տրամադրում զոհերի ինքնության մասին և կոչ է անում քաղաքացիներին տանից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Քաղաքի բոլոր դպրոցները և ուսումնական հաստատությունները փակ են։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.