Ավստրալիայում ոստիկանները «ձերբակալել են» 600 կիլոգրամ կշռող կոկորդիլոսին

Ավստրալիայի իշխանությունները բռնել են 600 կիլոգրամ կշռող կոկորդիլոսին, որը կերել էր մի շան։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով 9 News լրատվականին։

Երկկենցաղն արդեն մեկ տարի է հանգիստ չի տալիս Բատերստ կղզու բնակիչներին։ Այս ընթացքում կոկորդիլոսին հաջողվել է ուտել 12 շուն և հարձակվել ձկնորսների վրա։

Բազմաթիվ բողոքներից հետո տեղի ոստիկանությունը բռնել է կենդանուն և տեղափոխել ոստիկանության բաժանմունքի մեկուսարան։

«Նա հետապնդում էր մարդկանց և փորձում «որսալ»։ Նա կերել է գրեթե բոլոր շներին։ Այստեղ բազմաթիվ երեխաներ կան, և նրանք լողում են տեղանքում։ Միայն ժամանակի հարց էր, թե երբ կոկորդիլոսը կուտեր երեխաներից մեկին», - ասել է տեղի բնակիչներից մեկը։

Ավելի ուշ կենդանուն տեղափոխել են կոկորդիլոսների ֆերմա։ Այստեղ նա կապրի 120 հեկտար տարածքում։ ֆերմայի տիրոջ գնահատմամբ՝ այս կոկորդիլոսը կարող է ապրել մինչև 50 տարի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.