Ուտրեխտում կրակոցների հետևանքով զոհվել է մեկ մարդ․ ոստիկանությունը չի բացառում ահաբեկչության վարկածը

Հոլանդական Ուտրեխտ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանության տվյալներին։

Նշվում է, որ նախնական տվյալների համաձայն զոհվել է մեկ մարդ․ վիրավորների թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Դեպքը տեղի է ունեցել տրամվայի կանգառում։ Dutch News-ի տեղեկություններով՝ անցորդներից մեկն անսպասելիորեն սկսել է անկանոն կրակել։ Նրա կողքին գտնվող կանանցից մեկն անընդհատ բղավել է․ «Ես նման բան չեմ արել»։

Ոստիկանությունը չի բացառում ահաբեկչության տարբերակը։ Դեպքի վայրն այս պահին շրջափակված է։

Միջադեպից հետո երկրի իշխանությունները բարձրացրել են ահաբեկչության վտանգի մակարդակը։ Իրավապահներն արգելել են դպրոցներին բացել դռները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.