RT France-ը հաղորդում է աշխատակիցներին սպառնացող վտանգների մասին

Ռուսական RT France հեռուստաալիքը դիմել է ոստիկանությանը՝ զգուշացնելով աշխատակիցների անվտանգությանը սպառնացող վտանգների մասին, և ուժեղացրել անվտանգության միջոցառումները Փարիզում։ Այս մասին հայտարարել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Ի՞նչ կա այնտեղ ատելության ճնշող մթնոլորտի մասին», - գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Նրա խոսքով՝ RT-ի ֆրանսիական բաժնի ղեկավար Քսենիա Ֆյոդորովան ստացել է սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ։

«Փոխանցեք ձեր ղեկավար Քսենիա Ֆեոդորովային, որ ինքը մեռած է․ սա միայն ժամանակի հարց է։ Նրա ճակատագիրը վճռված է այնպես, ինչպես ձերը՝ լրագրողներինդ», - ասվում է ստացված հաղորդագրության մեջ։

Անձամբ Ֆեոդորովան հայտարարել է, որ անվտանգության մրջոցառումների բարձրացումն առաջնային նշանակություն ունի։

«Մենք խստորեն դատապարտում ենք RT France-ին ուղղված որևէ սպառնալիք։ Չափազանց կարևոր է, որ մեր գործակալության լրագրողները կարողանան ազատ և առանց վախենալու կատարել իրենց աշխատանքը», - ասել է Ֆեոդորովան։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.