Ջո Բայդենը ցանկություն է հայտնել մասնակցելու ԱՄՆ նախագահական ընտրություններին․ WSJ

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն իր աջակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու իր ցանկության մասին։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով հանդիպմանը ներկա աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բայդենը հանդես է եկել իր աջակիցների նեղ շրջանակի ներկայությամբ։ Նախկին փոխնախագահը կոչ է արել նվիրատվությունների ձևով աջակցել իրեն նախընտրական քարոզարշավին պատրաստվելու համար։

Նա նշել է, որ իրեն անհրաժեշտ է շատ սեղմ ժամկետներում մի քանի միլիոն դոլար հավաքել վերոնշյալ նպատակի համար։ Բայդենն ընդգծել է, որ դեռևս վաղ է համացանցում նման քարոզչություն սկսելու համար։

WSJ-ը դիմել է Բայդենի աջակիցներից մեկին, որպեսզի վերջինս մեկնաբանի տարաված այս լուրերը, սակայն պատասխան դեռ չի ստացվել։

ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին արդեն հայտնել են դեմոկրատական կուսակցության մի շարք գործիչներ։ Նրանց թվում են Տեխաս նահանգից կոնգրեսական Բետո Օրուկը, Ներկայացուցիչների պալատի անդամ Թուսլի Հաբարթը, Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսը, Մինեսոտա նահանգը ներկայացնող սենատոր Էմի Կլոբուշարը, Սաութ Բենդ քաղաքի քաղաքապետ Պիտ Բաթիգիթը և այլոք։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են հաջորդ տարվա նոյեմբերի 3-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.