Քասիմ-Ժոմարդ Տոկաևը պաշտոնապես ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը

Քասիմ-Ժոմարդ Տոկաևը տվել է համապաստախան երդումը և պաշտոնապես ստանձնել է Ղազախստանի նախագահի պարտականությունները։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։
«Հանդիսավոր կերպով երդվում եմ՝ ազնվորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի Հանրապետության օրենքներին և Սահմանադրությանը, երաշխավորել քաղաքացիների իրավունքների և ազատությունների իրացումը, բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված պարտականությունները», - երդմնակալության ժամանակ ասել է Տոկաևը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 19-ին, Ղազախստանի երկարամյա ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին։ Մինչև արտահերթ նախագահական ընտրությունների անցակցումը երկրի ժամանակավոր ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու է խորհրդարանի ղեկավար Քասիմ-Ժոմարդ Տոկաևը։ Նազարբաևը նշել էր նաև, որ լինելու է երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը և իշխող կուսակցության առաջորդը։
Նուրսուլթան Իբիշևիչ Նազարբաևը Ղազախստանի նախագահն էր 1990 թվականից ի վեր։ 2015 թ․ նա վերընտրվել էր 5-րդ ժամկետով։