Ռուսաստանի և Չինաստանը միացրել են Ամուր գետի վրայի երկաթուղային կամուրջը

Ռուսաստանը Չինաստանի հրեական ինքնավար շրջանի Ամուր գետի վրա ավարտել է երկաթուղային կամուրջի ինժեներական աշխատանքները։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

Այս կերպ միացվել են շինարարության երկու հատվածները։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Ռիա Նովոստի-ն՝ կամուրջի գլխավոր ինժեներ Լի Հուաչաոն հավաստիացնում էր, որ ողջ շինարարությունը կավարտվի հուլիսին։ Ակնկալվում է, որ գնացքները բաց կթողնվեն արդեն այս տարի։

Նիժնելենինսկոյե-Տունցզյան ուղին առաջին երկաթուղային կամուրջը կլինի Չինաստանի և Ռուսաստանի միջև։ Սրա շինարարությունն սկսվել էր դեռ 2014 թվականին։

Կամուրջի երկարությունը 2,2 կիլոմետր է։ 300 մետրից մի փոքր ավելին բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ 1,8 կիլոմետրից քիչ ավելին՝ Չինաստանին։

Համաձայն նախագծի՝ տարեկան կարելի է այստեղով տեղափոխել ավելի քան 21 միլիոն տոննա ապրանք։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.