Մայք Պոմպեոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարը մոմ է վառել հայկական եկեղեցուն պատկանող տարածքում, ինչից հետո Սուրբ Հարության տեսուչ Սամուէլ Ծ. վարդապետ Աղոյեանը Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Սրբոց Հակոբյանց Միաբանության անունից բարի գալուստ է մաղթել նրան:
Նա խոսել է նաև Երուսաղեմում հայկական ներկայության մասին։
«Մաղթում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ձեր ջանքերը պսակվեն հաջողությամբ և Սուրբ Երկրում բնակվող բոլոր ազգերն ու կրոնների հետևորդներն ապրեն խաղաղ ու բարգավաճ», - իր խոսքն ավարտել է Հայր Սուրբը։