Կրեմլը մեկնաբանել է Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի հայտարարությունը
Կրեմլը բացասաբար է մեկնաբանել Գոլանի բարձրունքների վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
«Անխոս, նման հայտարարությունները կարող են բացասաբար անդրադառնալ Մերձավոր Արևելքի առանց այդ էլ առանց այդ էլ լարված և անկայուն իրավիճակի վրա։ Ամեն դեպքում, նման հայտարարությունները չեն օգնում իրավիճակը հանդարտեցմանը և խնդրի լուծմանը», - ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Իսրայելի ամբողջական ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների վրա, քանի որ այն «ռազմավարական կարևորություն ունի» Թել Ավիվի համար։
Թրամփի այս հայտարարությունը դատապարտել են Դամասկոսը, Բրյուսելը և Թեհրանը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահն այս կերպ միջազգային իրավունքի նորմ է խախտում։
1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները Իսրայելի վերահսկողության տակ են անցել 1967 թ․ վեցօրյա պատերազմից հետո։ 1981 թվականին Քնեսեթն ընդունել է «Գոլանի բարձունքների մասին» օրենք, որով ամրագրվել է հրեական պետության ինքնիշխանությունը տվյալ տարածքի վրա։ Հենց այդ ժամանակ էլ Գոլանի բարձունքի բռնակցումն անվավեր է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 497 թվակիր բանաձևով։