Գազայի հատվածից արձակված հրթիռն ընկել է Իսրայելի կենտրոնական շրջանում գտնվող տներից մեկի վրա

Գազայի հատվածից արձակված հրթիռն ընկել է Իսրայելի կենտրոնական Միշմերետ բնակավայրի տներից մեկի վրա։ Այս մասին տեղեկացնում է Շարոնի շրջանային ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ոստիկանությունն ստացել է տվյալներ Միշմերետ մոշավում (իսրայելական գյուղական բնակավայր, - խմբ․) տեղի ունեցած հրթիռային հարձակման մասին։ Հրթիռն ընկել է տան վրա․ վերջինս այրվել է», - ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարձակման հետևանքով տուժել է վեց իսրայելցի, այդ թվում՝ երեխաներ։

«Բժիշկները օգնություն են ցույց տալիս վեց բնակչի, այդ թվում՝ 50-ամյա մի կնոջ, որն ստացել է միջին ծանրության վնասվածք։ Մի տղամարդ, կին և երեխա էլ ստացել են թեթև վնասվածքներ», - հայտնում են բուժհաստատությունից։

Եվս մի քանի մարդ էլ վնասվածք է ստացել տարհանման ժամանակ։

Իսրայելի պաշտպանության բանակից հաղորդում են, որ արձանագրել են Գազայի հատվածից հրեական պետության կենտրոնական հատված եկող հրթիռ։ Ավելի վաղ զինվորականները հայտնել էին, որ Շարոնի շրջանում միացել է օդային ազդանշանային համակարգը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.