Ասադը նշել է Պալմիրայի վրա հարձակվելու պատճառը

Պալմիրայի վրա Իսլամական պետության ահաբեկիչների հարձակումը պատասխան է Սիրիայի կառավարական զորքերի՝ Հալեպում գրանցած հաջողություններին։ Այս մասին ռուսական RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։

«Եթե նայենք Պալմիրայի վրա հարձակման ժամանակագրությունը, ապա կտեսնեք, որ դա անմիջական կապ ունի Հալեպում ծավալվող իրադարձությունների հետ։ Սա արվել է ի պատասխան Հալեպում մեր զորքերի գրանցած հաջողությունների։ Նրանք ցանկանում են կոտրել Հալեպի հաղթանակը և սիրիական բանակի ուշադրությունը ուղղել դեպի Պալմիրա», - ասել է Սիրիայի նախագահը։

Ավելի վաղ Սիրիայի կառավարական զորքերը գրոհել էին Հալեպի արևելյան թաղամասերը, որոնք զինյալների վերահսկողության տակ էին։ Դեկտեմբերի 13-ին Սիրիայի ռուսական աղբյուրները հաղորդել են, որ իշխանությունները վերահսկում են քաղաքի մոտ 98% տարածքին։

Ռուսական աղբյուրների հաղորդած տվյալների համաձայն՝ Պալմիրայի վրա հարձակված ահաբեկիչների հիմնական մասը եկել է Ռաքքայից, որտեղ նախորդ շաբաթ ԱՄՆ-ն և վերջինիս գլխավորած միջազգային կոալիցիան դադարեցրել էր ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունները։ Նշվում է, որ Դեր Զորից նույնպես ԻՊ ահաբեկիչների մեծ ուժեր են շարժվել Պալմիրայի ուղղությամբ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.