Օբամայի խորհրդականը պատմել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների G20-ի շրջանակներում կայացած հանդիպման մասին

Այս տարվա սեպտեմբերին Չինաստանի Հանչժոու քաղաքում տեղի ունեցած G20 գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վլադիմիր Պուտինին հիշեցրել է «ընտրական գործընթացի պաշտպանության» մասին։ Այս մասին MSNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է Օբամայի՝ արտաքին քաղաքականության գծով խորհրդատու Բեն Ռոդսը։

«Մենք գագթնաժողովի ընթացքում խոսել ենք ռուսների հետ։ Նախագահներն առանձին զրուցել են մի քանի րոպե, և Օբաման հստակ հասկացրել է, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պաշտպանենք ընտրական գործընթացը», - հայտարարել է Ռոդսը։

Այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել էին, որ ընտրական համակարգի նկատմամբ իրականացված կիբերհարձակումների հետևում կանգնած են ռուս հաքերները։ Ավելի ուշ Կենտրոնական հետախուզական վարչությունը պաշտոնապես մեղադրել էր Մոսկվային Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու մեջ։ Ընդ որում՝ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել էր, որ վերոնշյալ եզրակացությունները սխալ են։

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծիծաղելի էր համարել պնդումները, թե Ռուսաստանը իրեն օգնելու համար միջամտել է նախագահական ընտրություններին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.