Հայաստան կժամանի Իրանի նախագահը

Դեկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Պաշտոնական այցի շրջանակներում Ռոհանին հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: 

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով:

Երևանում Հայաստանի և Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաև Հայաստան-Իրան գործարար համաժողովին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.