Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները

Եվրամիությունը մինչև 2017թ-ի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին նշվում է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

Եվրամիության ներկայացուցիչները նշում են, որ արևմուտքի երկրների առաջնորդները պատժամիջոցների երկարաձգումը կապում են Մինսկի համաձայնագրի դրույթների կատարման հետ։

«Եվրոպայի Խորհրդի դեկտեմբերի 15-ին կայացած նիստի ժամանակ գնահատելով Մինսկի համաձայնագրի դրույթների կատարման հնարավորությունը՝ ԵՄ անդամ երկրների ղեկավարները հող են նախապատրաստել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ևս վեց ամսով՝ մինչև 2017թ-ի հուլիսի 31-ը երկարաձգելու համար։ Խորհուրդը պաշտոնապես ընդունել է այս որոշումը դեկտեմբերի 19-ին՝ գրավոր ընթացակարգով», - նշված է ԵՄ խոհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սկսել է կիրառել 2014թ-ի օգոստոսի 1-ից։ Պատժամիջոցներն ընդլայնվել են նույն թվականի սեպտեբերին։

Կրեմլն անհեթեթություն է համարում պատժամիջոցների կիրառումը Մինսկի համաձայնագրի դրույթների կատարման հետ կապելը, քանի որ, ըստ իրենց, Ռուսաստանը չի հանդիսանում ուկրաինական հակամարտության կողմ։

Ի պատասխան Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցների՝  Ռուսաստանը սահմանափակել է որոշ երկրներից ոչ պարենային ապրանքների ներկրումը։ Սահմանափակումը տարածվել է մսի, երշիկի, ծովամթերքի, մրգի, բանջարեղենի և կաթնամթերքի վրա։ 2015թ-ի հուլիսին Ռուսաստանը մեկ տարով երկարաձգել է էմբարգոն։ Ժամկետը լրանալուց հետո այն երկարաձվել է մինչև 2017թ-ի դետեմբերի 31-ը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.