Ահաբեկչություն Բեռլինում

 Դետեմբերի 19-ի երեկոյան Բեռլինի կենտրոնում գտնվող Սուրբծննդյան տոնավաճառի մոտ բեռնատար մեքենան մեծ արագությամբ մխրճվել է մարդանց բազմության մեջ, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 50-ը։ Բեռլինի ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ բեռնատարը ընթացել է մոտ 80 մետր, որից հետո իրավապահները ձերբակալվել են վարորդին, իսկ բեռնատարի միակ ուղևորը տեղում մահացել է։ Գերմանիայի ոստիկանությունը տեղի ունեցածը որակում է որպես ահաբեկչություն։

Ըստ գերմանական Welt պարբերականի տվյալների՝ բեռնատարի վարորդը, ամենայն հավանականությամբ, Պակիստանի քաղաքացի է և 2016թ-ի փետրվարին փախստականի կարգավիճակում եկել է Գերմանիա։ Գերմանական մեկ այլ լրատվական՝ Berliner Zeitung-ը նշում է, որ ահաբեկիչը Աֆղանստանի քաղաքացի է։

Իսլամական պետությունն իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.