Դեմոկրատների մեծ մասը դեմ է Քլինթոնի թեկնածությանը հաջորդ նախագահական ընտրություններում

ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության աջակիցների մեծ մասը չի ցանկանում, որ Հիլարի Քլինթոնն առաջադրի իր թեկնածությունը 2020 թ-ի նախագահական ընտրություններում։ Այս մասին են վկայում ամերկյան USA Today պարբերականի և Սաֆֆոլկի համալսարանի հետազոտությունների կենտրոնի կողմից դեկտեմբերի 14-ից 18-ն անցկացված հարցման արդյունքները։

Անցկացված սոցհարցումների համաձայն՝ հարցվածների 62%-ը դեմ է, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն առաջադրի իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններին։ Հարցվածների 44%-ը նախագահական հաջորդ ընտրապայքարում ցանկանում է տեսնել սենատոր Բեռնի Սանդերսին, իսկ 43%-ը՝  ներկայիս փոխնախագահ Ջո Բայդենին, որը լրագրողներին տված մի քանի հարցազրույցում չի բացառել, որ հաջորդ նախագահական ընտրություններում կարող է առաջադրել իր թեկնածությունը։

Հատանշական է, որ սոցհարցմանը մասնակցած մարդկանց 66%-ը համաձայնել է հաջորդ ընտրություններում քվեարկել բոլորովին նոր և նախկինում անհայտ թեկնածուի օգտին։

Հիշեցնենք, որ Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսը դեմոկրատների միջև անցկացված ներկուսակցական ընտրություններում (փրայմերիզ) իր տեղը զիջել էր Հիլարի Քլինթոնին։ Նախկին պետքարտուղարը 2008թ-ին նույնպես մասնակցել է նախագահական ընտրապայքարին, սակայն անցկացված փրայմերիզում պարտվել էր Բարաք Օբամային։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.