Սելահաթթին Դեմիրթաշին սպառնում է 142 տարվա ազատազրկում

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին սպառնում է, համապատասխանաբար, 142 և 83 տարվա ազատազրկում։ Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պատժի այս չափը նշված է դատախազի մեղադրական եզրակացության մեջ։ Լրատվականի հաղորդած տվյալների համաձայն՝ Դեմիրթաշը ներկա չի եղել դատական նիստին։ Նրան թույլ է տրվել միայն Էդիրնեի բանտից տեսակապով միանալ նիստին։

Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբեր 3-ի լույս 4-ի գիշերը թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին ու Ֆիգեն Յուքսեքդաղին, ինչպես նաև նույն կուսակցությունը ներկայացնող ևս 9 պատգամավորի (Անկարայից ընտրված Սըրրը Սյուրեյյա Օնդերին, Դիարբեքերից՝ Իդրիս Բալուքենին, Զիյա Փիրին, Նուրսել Այդողանին, Շըրնաքից՝ Լեյլա Բիրլիքին, Ֆերհաթ Էնջյուին, Սելմա Ըրմաքին, Հաքքարիից՝ Աբդուլլահ Զեյդանին, Մարդինից՝ Գյուլսեր Յըլդըրըմին): Նրանք մեղադրվում են  ահաբեկչական կառուցներին անդամակցելու, ահաբեկչության քարոզչությամբ զբաղվելու, թուրք ազգը, Թուրքիայի Հանրապետությունն ու ԹԱՄԺ-ը նսեմացնելու մեջ։ 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.