ԱՄՆ-ում կխանգարեն Թրամփին պայքարել ահաբեկչության դեմ. Ասադ

Ամերիկյան հայտնի ԶԼՄ-ները, խոշոր կազմակերպությունները և «ճնշման խմբերը» փորձելու են խանգարել Թրամփին պայքարել ահաբեկչության դեմ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

«Ակնհայտ է, որ ամերիկյան գլխավոր լրատվականները և տարբեր կազմակեպություններ ստեղծում են մի դաշինք, որը չի ցանկանում փոփոխություններ։ Պարզից էլ պարզ է, որ նրանք խոչընդոտներ են ստեղծելու Թրամփի ցանկացած որոշման համար, որոնք կապված կլինեն ահաբեկչության դեմ պայքարի կամ այլ պետությունների անկախությունը հարգելու հետ», - ասել է Սիրիայի նախագահը։

Ասադը նշել է, ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականությունը շարունակվում է արդեն 17 տարի։ Նրա խոսքով՝ այն ուժերը, որոնք ցանկանում են հակազդել Թրամփին, առաջին հերթին ֆինանսական շահ են հետապնդում պատերազմներից, որոնք ԱՄՆ-ն հրահրում է ուղղակի կամ անուղղակի կերպով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.