ԻՊ-ի զինյալները ավերել են Պալմիրայի մի շարք հուշարձաններ

Հունվարի 20-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ավերել են սիրիական Պալմիրայի հնագույն ամֆիթատրոնը և մի շարք ճարտարապետական հուշարձաններ։ Այս մասին հայտնում է Սիրիայի հանրային հեռուստաընկերությունը։

Աղբյուրի հավաստմամբ՝ ահաբեկիչները մահապատժի են ենթարկել 12 մարդու, որոնք գերի էին ընկել քաղաքի գրավման ժամանակ։

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ ահաբեկիչները քաղաքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնել են ԱՄՆ-ի օգնությամբ։

Նշենք, որ Իսլամական պետության ահաբեկիչները հարձակվել էին Պալմիրայի վրա նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին։ Նրանք նաև փորձել էին գրավել քաղաքի մոտակայքում գտնվող նաֆթահանքերը և ռազմական օդանավակայանը։ Դեկտեմբերի 11-ի երեկոյան կառավարական զորքերը նահանջել են՝ թույլ տալով ահաբեկիչներին ամբողջական վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ։

Պալմիրայում գտնվող բազմաթիվ հուշարձաններ ընգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.