Ամերիկացի սենատորները ցանկանում են արգելել Թրամփին չեղարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն առանց Կոնգրեսի թույլտվության

ԱՄՆ-ի հեղինակավոր սենատորների խումբը որոշել է ներկայացնել մի օրինագիծ, որը կարգելի նախագահ Դոնալդ Թրամփին առանց Կոնգրեսի թույտվության հանել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ամերիկյան ABC լրատվականին։

Դեմոկրատների խմբակցության ղեկավար Չակ Շումերի խոսքով՝ սենատորներին դուր չի գալիս, որ Թրամփը հնարավորություն ունի հանել ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն առանց Կոնգրեսի թույլտվության։ Նա նշել է, որ այդ նախաձեռնությունը աջակցություն է ստացել նաև հանրապետական սենատորների կողմից։

«Եթե մենք չեղարկենք պատժամիջոցներն, ապա դրանով թույլ կտանք Ռուսաստանին կրկին խառնվել մեր ընտրություններին և շարունակել վատ բաներ անել», - ասել է Շումերը։

Ակնկալվում է, որ օրինագիծը կներկայացվի այս շաբաթ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.