Ռուսաստանը պետք է դառնա դաշնակից ողջ աշխարհի համար. Բեռլուսկոնի

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դրական է գնահատում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համագործակցության հնարավոր վերականգնումը, որը նշմարվեց նախագահի պաշտոնին Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո. գրում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով La Stampa թերթին։

«Մի կողմից ես դրական եմ գնահատում ԱՄՆ-ի հետ համագործակցելու Պուտինի պատրաստակամությունը։ Նա ԱՄՆ-ի և ողջ ազատ աշխարհի համար պետք է լինի ընկեր և դաշնակից, ոչ թե թշնամի», - La Stampa թերթին տված հարցազրույցում ասել է Բեռլուսկոնին։

«Մյուս կողմից ես տեսնում եմ մեկուսացման քաղաքականությանը վերադառնալու վտանգ, որը մեծ սխալ կլինի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ՝ ամբողջ աշխարհի համար», - ավելացրել է Իտալիայի նախկին վարչապետը՝ պատասխանելով ՌԴ-ի հետ համագործակցելու համատեքստում Միացյալ Նահագների հետագա գործողություների մասին հարցին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարևոր դեր է կատարում ապօրինի ներգաղթի խնդիրը լուծելու հարցում, ինչին Իտալիան նույնպես բախվել է։

Բեռլուսկոնին նշել է, որ ապօրինի ներգաղթը կանխելու և Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում իրավիճակը կայունացնելու համար անհրաժեշտ է ստեղծել մեծ կոալիցիա, որտեղ «գլխավոր դեմքերը կլինեն Եվրոպան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.