Աստանայի հանդիպումը միջանկյալ փուլ է. Շթայնմայեր

Սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորումը պետք է փնտրել Ժնևում. Աստանայի հանդիպումը միջանկյալ փուլ է։ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը. գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես կարծում եմ, որ Աստանայի բանակցությունները միջանկյալ փուլ են։ Ինչպես տեսնում եք՝ հանդիպումը, մեծ հաշվով, նվիրված է ռազմական ոլորտում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և մյուս մասնակիցների համագործակցությանը», - հայտարարել է Շթայնմայերը և ավելացրել, որ Գերմանիան մասնակցում է Աստանայի հանդիպմանը որպես դիտորդ։

«Սիրիական հարցի քաղաքական կարգավորումը պետք է փնտրել միայն Ժնևում։ Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ բանակցությունների սեղանի շուրջ նստեն տարածաշրջանային խաղացողները, հարևանները, որոնք կարևոր դեր են խաղում այս հակամարտությունում», - ասել է Գերմանիայի արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ Սիրիան առաջվա պես ունի հումանիտար մեծ օգնության կարիք։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.