Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ հայտարարությունը Աստանայի հանդիպմանը

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան որոշում են կայացրել Սիրիայում հրադադարի մասին մոնիթորինգի անցկացման մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է սիրիական հակամարտության կարգավորման հարցով Աստանայի բանակցությունների արդյունքում երեք պետությունների արած համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթուղթը կարդացել է Ղազախստան արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբրդահմանովը։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը։

Հրապարակված փաստաթղթում նշված է, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան որոշել են ստեղծել մի մեխանիզմ, որով հնարավոր կլինի հսկել հրադադարի ռեժիմը և կանխել սադրանքները։ Որոշվել է համատեղ պայքարել «Իսլամական պետություն» և «Ջեբաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ։ Նշվել  նաև զինված ընդդիմությանն ահաբեկիչներից առանձնացնելու անհրաժեշտության մասին։

Կողմերի համոզմամբ՝ Աստանայի հանդիպումը արդյունավետ հարթակ էր Սիրիայի իշխանության և ընդդիմության ուղիղ երկխոսության համար։

«Մենք աջակցում ենք զինված ընդդիմության ցանկությունը՝ մասնակցելու բանակցային գործընթացի հաջորդ փուլին, որը կկայանա փետրվարի 8-ին Ժնևում», - ասվում է հայտարարության մեջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.