Թրամփը կատարում է իր խոստումը. Մեքսիկայի սահմանին պատ կկառուցվի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկայում ընդունվելու են ազգային անվտանգության վերաբերյալ կարևոր որոշումներ, որոնց թվում է պատի կառուցումը Մեքսիկայի հետ ցամաքային սահմանին։

«Վաղը կարևոր օր է ազգային անվտանգության համար։ Մի շարք այլ բաների հետ մեկտեղ, մենք պատ կկառուցենք», - գրել է Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում։

Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ի նախագահն այցելելու է ազգային անվտանգության նախարարություն, սակայն չի նշվում՝ ընդունվելու են միգրացիայի մասին որոշումներ, թե ոչ։

Ավելի վաղ «Ռոյթերս» լրատվականը հայտնել էր, որ Թրամփը պատրաստվում է հրամանագրեր ստորագրել փախստականների ընդունման և մի շարք երկրներից ԱՄՆ մարդկանց մուտքի սահմանափակման մասին։

Կոնգրեսի փորձագետների տվյալների համաձայն՝ երկիր մարդկանց ներգաղթի սահմանափակման մասին Թրամփի հրամանագրերը, չնայած՝ փաստաթղթերում չի նշվում, վերաբերում են ԱՄՆ-ի վիզա ունեցող Իրաքի, Եմենի, Սիրիայի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիներին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.