Մեքսիկայի նախագահը դատապարտել է Թրամփի՝ իրենց սահմանին պատ կառուցելու մասին որոշումը

Մեքսիկան չի վճարի ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման համար։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն. գրում է ՏԱՍՍ-ը։

«Ափսոսանք եմ հայտնում և դատապարտում եմ ԱՄՆ-ի նախագահի որոշումը։ Ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ՝ ՄԵքսիկան չի վճարի ոչ մի պատի համար։ Որպես նախագահ՝ ես պատասխանատվություն եմ ստանձնում պաշտանել Մեքսիկայի և մեր բնակիչների շահերը», - հայտարարել է Նիետոն՝ ավելացնելով, որ Թրամփն այս որոշումը կայացրեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն և Մեքսիկան սկսել էին նոր բանակցություններ առևտրի, ներդրումների, միգրացիայի, անվտանգության և համագործակցության նոր կանոնների շուրջ։

Այս պահին Մեքսիկայի արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարների գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում է, սակայն ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ հանդիպման արդյունքների մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվել։

Հունվարի 31-ին ԱՄՆ-ում նախատեսված է Մեքսիկայի նախագահի հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ, սակայն դեռ պարզ չէ՝ հանդիպումը կկայանա, թե ոչ։

Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Մեքսիկայի հետ սահմանին 15 մետր բարձրությամբ պատ պետք է կառուցվի, որը կարժենա 10-12 միլիարդ դոլար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.