Թրամփն անվտանգության գոտիներ կստեղծի Սիրիայում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է անվտանգության գոտներ ստեղծել Սիրիայում։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվականը։

Պարբերականի հավաստմամբ՝ Թրամփը պատրաստվում է անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ ծրագրի մշակումը հանձնարարել պետքարտուղարությանը և պաշտպանության նախարարությանը։

Աղբյուրը հրապարակել է համապատասխան որոշման մասին փաստաթուղթը, որի մեջ նշված է. - «Պետքարտուղարը, պաշտպանության նախարարի հետ համագործակցելով, հրամանագրի ստորագրման պահից 90 օրվա ընթացքում պետք է ներկայացնի Սիրիայում անվտագության գոտիների ստեղծման ծրագիր, որը հնարավորություն կտա իրենց բնակավայրերը լքած սիրիացիներին ժամանակավոր ապրել այդտեղ՝ սպասելով պոտենցիալ հայրենադարձության, կամ երրորդ երկիր տեղափոխվելուն»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.