ԱՄՆ պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս չայցելել Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ իր քաղաքացիներին կոչ է անում չայցելել Թուրքիա` կապված այդ երկրում ահաբեկչական խմբավորումների ակտիվացման հետ։ Այս մասին հայտնում է պետքարտուղարության պաշտոնական կայքը (state.gov)։

Աղբյուրը նշում է, որ առավել վտանգավոր են Թուրքիայի արևելյան և հարավային շրջանները։

Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Թուրքիա այցելելիս գնահատեք ռիսկերը, խուսափեք հատկապես հարավարևելյան շրջաններ այցելելուց։ 2016 թ. այդ երկրում տեղի ունեցած բազմաթիվ ահաբեկչությունների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել»։

Պետքարտուղարությունը Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին կոչ է անում պահպանել զգոնությունը և զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, քանի որ ահաբեկչությունները կատարվում են հենց մարդաշատ վայրերում՝ ռեստորաններում, գիշերային ակումբներում, առևտրի կենտրոններում։

Սահմանափակումներ են դրվել նաև ամերիկացի պաշտոնյաների Թուրքիա այցելություների վրա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.