Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց կունենան. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ հունվարի 28-ին. գրում է Ռիա Նովոստին։

Ավելի վաղ CNN-ը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների զրույցը տեղի կունենա շաբաթ օրը։

Fox News պարբերականին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս պատրաստվում է կապ հաստատել ՌԴ նախագահի հետ, սակայն հեռախոսազրույցի կոնկրետ ժամկետներ չի նշել։ ԱՄՆ-ի նախագահը խոստացավ նաև, որ կներդնի իր ողջ ջանքերը երկու երկրների հարաբերությունները կագավորելու համար։

«Հոյակապ կլինի, եթե լավացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դա լավ է և՛ Ռուսաստանի, և՛ մեզ համար», - ասել է Թրամփը։

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը կարող էին միասին վերացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։

Պուտինի և Թրամփի միջև առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին՝ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածուի հաղթանակից հետո։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.