Թրամփը սառեցրել է 221 միլիոն դոլարի փոխանցումը Պաղեստինին

ԱՄՆ-ի նախագահ Դոնադ Թրամփի վարչակազմը Պաղեստինի իշխանություններին հայտնել է, որ սառեցվում է 221 միլիոն դոլարի փոխանցումը, որը նախաձեռնել էր Բարաք Օբաման պաշտոնավարման վերջին ժամերին։ Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարի 24-ին ամերիկյան կողմը տեղեկացրել է Պաղեստինի վարչապետ Ռամի Համլդալլահին, որ առաջիկայում պետք չէ սպասել դրամական միջոցների փոխանցմանը։

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտնում է, որ Պաղեստինյան ինքնավարությանը գումար ուղարկելու մասին որոշումը պաշտոնավարման վերջին րոպեներին կայացրել է Ջոն Քերին՝ հաշվի չառնելով Կոնգրեսի առարկությունը։

Ավելի վաղ Օբամայի վարչակազմը բազմիցս քննադատության էր ենթարկվել Պաղեստինին դրամական միջոցներ հատկացնելու համար։ Գումարները փոխանցվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից և նախատեսված էին Գազայի հատվածը բնակեցնելու համար։

2016 թվականի ընթացքում Պաղեստինյան ինքնավարությունը Միացյալ Նահանգների իշխանություններից ստացել է 250 միլիոն դոլար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.