Թրամփը կարող է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստել է անհրաժեշտ փաստաթղթերը Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեղարկելու համար։ Այս մասին հայտնում է Atlantic Council անալիտիկ կենտրոնի գիտաշխատող Ֆաբրիս Պոտիեն։

Իր թվիթերյան միկրոբոգում Պոտիեն գրել է. «Դեմոկրատական կուսակցության աղբյուրները հայտնում են, որ Թրամփի վարչակազմը հրամանագիր է պատրաստել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների չեղարման մասին։ Շաբաթ օրը Թրամփը կխոսի Մերկելի, հետո՝ Պուտինի հետ»։

Պատժամիջոցների վերացման մասին լուրը հաստատել է նաև ամերիկյան Politico հանդեսի աշխատակից Սյուզան Գլասերը, որը թվիթերյան իր էջում գրել է. «Որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ Թրամփի հրամանագիրը կարող է մեղմել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները»։

Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատացել են 2014թ-ին՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Եվրոպական Միության երկրները սկզբում սկսեցին անհատական պատժամիջոցներ կիրառել ֆիզիկական անձանց նկատմամբ, իսկ հետո արդեն պատժամիջոցների մասշտաբները մեծացան՝ սահմանափակելով տնտեսության կոնկրետ ոլորտներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.