Ֆրանսիայի սահմանադրական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը

Ֆրանսիայի սահմանդրական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, հայտնում է haberturk լրատվականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանադրական դատարանի որոշման մեջ նշվում է, որ օրենքը սահմանափակում էր մարդկանց խոսքի ազատությունը։

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատը ցեղասպանությունների՝ այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել էր 2012 թ. հունվարին՝ Նիկոլա Սարկոզիի նախագահության օրոք։ Օրենքը նախատեսում էր մինչև 1 տարվա ազատազրկում 45.000 եվրո տուգանք ցեղասպանությունները ժխտող անձանց համար։ Սահմանադրական դատարանն այս օրենքը նույնպես չեղարկել էր նույն հիմնավորմամբ։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.