Դեռ վաղ է խոսել պատժամիջոցների չեղարկման մասին. Թրամփ

Դեռ շուտ է խոսել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների չեղարկման մասին. հայտարարել է Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ տված մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվականը։

Լրագրողների այն հարցին, թե պատրաստվու՞մ է Թրամփը բանակցություններ սկսել Պուտինի հետ և հանել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, ԱՄՆ-ի նախագահը պատասխանել է. «Ինչքանով տեղյակ եմ՝ Պուտինի հետ հեռախոսազրույց է նախատեսված։ Տեսնենք՝ ինչ դուրս կգա։ Պատժամիջոցների չեղարկման մասին դեռ վաղ է խոսել։ Մենք ցանկանում լավ հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ»։ Նա նշել է նաև, որ հույս ունի Պուտինի հետ ունենալ «Ֆանտաստիկ հարաբերություններ»։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այսօր՝ հունվարի 28-ին նախատեսվում է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Ավելի ուշ պարզ էր դարձել նաև հեռախոսազրույցի ժամը (19:00 - Երևանի ժամանակով)։

Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Նա նշել էր, որ դա օգուտ կբերի երկու երկրներին։ Միևնույն ժամանակ ամերիկացի մի շարք սենատորներ նախատեսում են Կոնգրես ներկայացնել մի օրինագիծ, որը կարգելափակի Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեղարկելու Թրամփի հնարավորությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.