Հերքվել են Սիրիայի նախագահի առողջական վիճակի վատացման մասին լուրերը

Բաշար ալ-Ասադի առողջական վիճակը լավ է, և նա սովորականի պես կատարում է իր պատրականությունները։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը. գրում է SANA լրատվական գործակալությունը։

Սիրիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ ամբողջովին հերքվել են Ասադի առողջական վիճակի վատացման մասին լուրերը։

«Սիրիացի ժողովուրդն արդեն իմունիտետ է ձեռք բերել նման կեղծ լուրերի նկատմամբ։ Այդպիսի սուտ տեղեկատվություններ տարածվում են պատերազմի առաջին իսկ օրվանից։ Դրանք այդ մարդկանց երևակայության արդյունքն են։ Այդպիսի լուրերին պետք է արհամարհանքով վերաբերվել», - ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվում նաև այն փաստի վրա, որ Ասադի առողջական վիճակի վատացման մասին լուրերը սկսեցին տարածվել միայն այն ժամանակ, երբ կատարվում էին ռազմական և քաղաքական կարևոր իրադարձություններ։

Նշենք, որ ավելի վաղ արաբական մի շարք լրատվամիջոցներ գրում էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը գլխուղեղի կաթված (ինսուլտ) է ստացել և հոսպիտալացվել է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.