Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը սխալ համարող գործիչները կարող են լքել իրեց պաշտոնները. Սպիտակ տան ներկայացուցիչ

Պաշտոնյաները, որոնք դեմ են Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությանը, կարող են օգտվել ինչպես ազատ կամարտահայտման, այնպես էլ՝ պաշտոնները լքելու իրենց իրավունքից։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը՝ մեկնաբանելով պաշտոնյաների դժգոհությունները ԱՄՆ-ի նախագահի միգրացիոն քաղաքականության վերաբերյալ ։

«Կարծում եմ՝ շատ են չափազանցությունները։ Դուք խոսում եք 24 ժամյա ժամանակահատվածի մասին, երբ 325 հազար մարդ սպասարկվել է մեր օդանավակայաններում, սակայն 7 երկրից 109 մարդ ձերբակալվել է։ Դրանք այն երկրների քաղաքացիներն են, որոնք նշել են Օբամայի վարչակազմի աշխատակիցները։ Եվ այդ բյուրոկրատները խնդի՞ր ունեն։ Կարծում եմ՝ նրանք կամ պետք է հասկանան ծրագիրը, կամ հեռանան», - ասել է Սփայսերը։

Նրա խոսքով՝ պետքարտուղարության յուրաքանչյուր աշխատակից իրավունք ունի հայտնելու իր տեսակետը։

Նշենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Իրաքի, Իրանի, Սիրիայի, Լիբիայի, Եմենի, Սուդանի և Սոմալիի քաղաքացիների՝ ԱՄՆ մուտք գործելու արգելքի մասին։ Թրամփը 120 օրով կասեցրել էր բոլոր փախստականների ընդունումը (սիրիացի փախստականների մուտքը կասեցրել էր անորոշ ժամկետով)։

Նշված հրամանագիրը բողոքի ալիք էր բարձրացրել ինչպես հասարակության, այնպես էլ՝ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության սենատորների շրջանում։ ԱՄՆ-ի 15 նահանգի գլխավոր դատախազներ անօրինական են համարել Թրամփի այս որոշումը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.