Օբաման ուրախ է՝ տեսնելով Թրամփի դեմ անցկացվող բողոքի ակցիաները. Politico

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման աջակցում է Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ակցիաները։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ Օբաման հիմնական տարբերություններ է գտել իր և Դոնալդ Թրամփի՝ ահաբեկչությունից երկիրը պաշտպանելու եղանակների միջև։

Politico պարբերականը գրում է, որ Բարաք Օբաման ուրախ է՝ տեսնելով Թրամփի դեմ բողոքի ակցիաների մասշտաբները։

«Քաղաքացիները, որոնք օգտվում են իրենց սահմանադրական իրավունքից, հավաքվում են և իրենց բողոքի ձայն են բարձրացնում, ցանկանում են, որ ընտրված վարչակազմը լսի իրենց։ Սա հենց այն է, ինչ Օբաման սպասում է քաղաքացիներից, երբ վտանգված են ամերիկյան արժեքները», - գրում է թերթը։

Բարաք Օբամայի ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ի նախկին նախագահն սկզբունքորեն դեմ է Թրամփի վարչակազմի կողմից մարդկանց նկատմամբ ցուցաբերվող կրոնական խտրականությանը։

Հունվարի 30-ին Թրամփը հայտարարել էր, որ իր ընդունած որոշումները շատ չեն տարբերվում Օբամայի 2011 թ. որոշումներից, երբ վերջինիս վարչակազմը զգալիորեն դանդաղեցնում էր իրաքցի փախստականների ընդունման գործընթացը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.