Հասան Ռոհանին կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել են նաև Ռուսաստանում Իրանի դեսպանատնից։ Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, հանդիպումը կկայանա մարտին։

«Մենք հաստատում ենք, որ նախագահ Ռոհանին մարտին կգա Ռուսաստան Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների», - հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպանի տեղակալ Ահմադ Հեյդարիանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.