ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև կապերը կակտիվանան, երբ հայտնվի պետքարտուղարը. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան

Ռուսաստանը և ԱՄՆ-ն կակտիվացնեն կապերը պետքարտուղարի պաշտոնի հաստատումից հետո։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հայտարարությանը։

Դեսպանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք վերջին ժամանակներս ակտիվացել են կապերը Միացյալ Նահանգների կառավարության և ՌԴ դեսպանատան միջև, նշել է. «Ես չեմ ասի, թե ինչ-որ բան արմատապես փոխվել է։ Անգամ պարզ չէ, թե ով է զբաղեցնելու պետքարտուղարի պաշտոնը»։

Կիսլյակի խոսքով՝ «կապերը կակտիվանան, երբ հայտնվեն պետքարտուղարը, նրա օգնականները, որոնց հետ էլ, որպես կանոն, պահպանվում է ամենօրյա հարաբերությունները»։

Ռուս դեսպանը կոչ է արել հիմա չսպասել մեծ փոփոխությունների, երբ ամերկյան վարչակազմը դեռևս ձևավորման փուլում է։ «Մենք սպասում ենք, թե երբ է հնարավորություն լինելու կոնկրետ մարդկանց հետ երկխոսելու», - նշել է նա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.