WikiLeaks-ը հայտարարել է իրենց արխիվներում Ֆրանսիայի նախագահի թեկնածուների վերաբերյալ փաստաթղթերի առկայության մասին

Այսօր՝ փետրվարի 1-ին,  WikiLeaks-ը հայտարարել է, որ կայքի արխիվներում պահպանվում է մոտ 1100 փաստաթուղթ՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի վերաբերյալ։

«Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենի վերաբերյալ մեր արխիվներում կա 1138 փաստաթուղթ», - ասվում է WikiLeaks-ի թվիթերյան պաշտոնական էջում արված հայտարարության մեջ։

WikiLeaks-ի՝ նույն օրը արված մեկ այլ հայտարարության մեջ նշված է, որ արխիվներում պահպանվում է 3,630 փաստաթուղթ՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի վերաբերյալ, որի կնոջ անվան շուրջ խոշոր սկանդալ է հասունանում։

Անցկացված սոցհարցումների համաձայն՝ Մարին Լե Պենն, ամենայն հավանականությամբ, կհաղթի ընտրությունների առաջին փուլում, որը կայանալու է այս տարվա ապրիլի 23-ին։ Նույն հարցումները ցույց են տալիս, որ Լե Պենն, այնուամենայնիվ, ընտրությունների երկրորդ՝ մայիսի 7-ին կայանալիք փուլում իր տեղը կզիջի Ֆրանսիայի աջ պահպանողական հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանուա Ֆիյոնին, կամ Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.