Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ լիարժեք երկխոսություն սկսել. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ լիարժեք երկխոսության՝ այդ թվում նաև Սիրիայի հարցով, և կապեր կհաստատի, երբ արդեն ձևավորված լինի պետքարտուղարության նոր ղեկավարությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Աբու Դաբիում կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Մենք պատրաստ ենք երկխոսության, պատրաստ ենք լսել ԱՄՆ-ի նոր վարչակազմի գնահատականներն ու մտքերը։ Ես համոզված եմ՝ մենք լիարժեք երկխոսություն կսկսենք, երբ ձևավորվի պետքարտուղարության ղեկավարության վերջնական կազմը», - ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Լավրովը վստահություն է հայտնել, որ այդ երկխոսությունը կկարգավորի իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Եմենում և տարածաշրջանի մյուս երկրներում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.