Պորոշենկոն մտադիր է Ուկրաինայում հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն մտադիր է հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցով։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է գերմանական Berliner Morgenрost թերթին տված հարցազրույցի ժամանակ, գրում է Ռիա Նովոստին։

«Չորս տարի առաջ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելուն կողմ էր բնակչության 16%-ը, իսկ հիմա՝ 54%-ը։ Որպես նախագահ ես առաջնորդվում եմ իմ ժողովրդի կամքով. ես հանրաքվե կանցկացնեմ ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցով։ Եթե ուկրաինացիները կողմ լինեն, ամեն ինչ կանեմ, որպեսզի անդամագրվենք Հյուսիսատլանտյան դաշինքին», - ասել է Պորոշենկոն։

2014 թ. դեկտեմբերին Ուկրաինայի Գերագույն ռադան փոփոխություն էր մտցրել երկու օրենքում՝ հրաժարվելով երկրի «անդաշինք» կարգավիճակից։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշինքին անդամակցելու համար Ուկրաինայից երկար ժամանակ կպահանջվի։

Փորձագետների կարծիքով՝ Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին առաջիկա 20 տարիներին։ Մասնագետները նկատում են նաև, որ Դաշինքը չի ընդունում այն երկրներին, որոնք ունեն տարածքային կոնֆլիկտներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.