Թրամփն Ավստրալիայի վարչապետի հետ զրույցը համարել է ամենավատը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ դա «ամենավատ խոսակցությունն էր» վերջին օրվա ընթացքում. գրում է Washington Post-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը հայտարարել է, որ ինքն արդեն զրուցել է չորս երկրի ղեկավարների հետ՝ այդ թվում նաև Պուտինի, սակայն Թերնբուլի հետ զրույցն ամենավատն էր։

Պարբերականը նշում է, որ նախապես ծրագրված էր՝ Ավստրալիայի վարչապետի հետ Թրամփի հեռախոսազրույցը պետք է տևեր մեկ ժամ, սակայն ԱՄՆ-ի նախագահը մոտ 25 րոպե անց դադարեցրել է զրույցը։

Զրույցի ընթացքում Թրամփը մեղադրել է Ավստալիային այնպիսի մարդկանց ԱՄՆ ուղարկրելու մեջ, ովքեր դառնալու են հաջորդ «Բոսթոնյան ահաբեկիչները»։

Անձամբ Թերնբուլը Թրամփի հետ զրույցը համարել է «թափանցիկ»։

Ավստրալիան կոշտ քաղաքականություն է իրականացնում փախստականների հարցում։ Երբ ապաստան խնդրող փախստականները հասնում են մայրցամաքի ափերին, իշխանությունները հրաժարվում են նրանց ընդունել։ Որպես կանոն՝ նրանք ուղարկվում են Նաուրուի Հանրապետություն (կղզի պետություն է Օվկիանիայում), կամ Պապուա Նոր Գվինեայի Մանուս կղզի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.