Ռուսաստանն ընդդիմությանն է հանձնել Սիրիայի նոր սահմանադրության նախագիծը

Մոսկվան սիրիական ընդդիմությանն է հանձնել Սիրիայի նոր սահմանադրության նախագիծը։ Այս մասին հայտարարել է Աստանայի հանդիպմանը ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը. գրում է Ռիա Նովոստին։

 «Հատկապես ցանկանում եմ շեշտել, որ մենք դա արել ենք միայն գործընթացն արագացնելու նպատակով՝ ոչ մի կերպ չմիջամտելով սահմանադրության ընդունմանը, կամ դրա քննարկումներին», - ասել է Լավրենտևն՝ ավելացնելով, որ սահմնադրության նախագիծը կազմել են միայն ռուս մասնագետները։

Նշենք, որ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով հունվարի  23-24-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած հանդիպման արդյունքում Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան որոշում են կայացրել Սիրիայում հրադադարի ռեժիմի հսկման եռակողմ մեխանիզմ ստեղծել։

Սիրիական ընդդիմության պատվիրակության ղեկավար Մուհամմեդ Ալյուշը հատարարել էր, որ գնալով աճում է Ռուսաստանի դերը Սիրիայում խաղաղության հաստատման հարցում։ Նա նաև հույս էր հայտնել, որ Մսկվան կշարունակի դրական ազդեցություն ունենալ «արդար քաղաքական գործընթացի վրա»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.