Փետրվարի 6-ին Աստանայում նոր հանդիպում կկայանա

Փետրվարի 6-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա սիրիական հարցով նոր հանդիպում՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի պատվիրակությունների միջև։ Այս մասին գրում է RT-ն՝ հղում կատարելով Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժեյնաքովի արած հայտարարությանը։

«Այո, մեզ իսկապես դիմել են փետրվարի 6-ին նոր հանդիպում կազմակերպելու խնդրանքով», - ասել է Ժեյնաքովը՝ հավելելով, որ հանդիպմանը ներկա կլինի նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ երեք երկրների ներկայացուցիչները պատրաստվում են քննարկել Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանումը հսկող մեխանիզմ ստեղծելու հարցը, ինչպես նաև զինված ընդդիմության առաջարկությունը ՝ դեկտեբերի 30-ին հաստատված կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու մասին։

Ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել էր փետրվարի 6-ին Աստանայում կայանալիք հանդիպման մասին։

Նշենք, որ Աստանայում հունվարի 23-24-ին կայացած հանդիպման ընթացքում ռուսական կողմը ներկայացրել էր Սիրիայի նոր սահմանադրության նախագիծը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.