Թրամփը կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է մասնակցել այս տարվա մայիսին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Այս մասին Սպիտակ տունը հայտնել է ԱՄՆ-ի նախագահի և ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։

«Նախագահ Թրամփը համաձայնել է մասնակցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը, որը կայանալու է այս տարվա մայիսի վերջին Եվրոպայում», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Գագաթնաժողովը կայանալու է Դաշինքի նոր շտաբ-բնակարանում։

Նշենք, որ վերջերս տված հարցազրույցներից մեկում Թրամփը ՆԱՏՕ-ն համարել էր հնացած կառույց, քանի որ այն չի զբաղվել ահաբեկչության դեմ պայքարով։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ կվերանայի ԱՄՆ-ի պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակում, եթե դաշինքի մյուս անդամները չբարձրացնեն պաշտպանական ոլորտի ծախսերը ՀՆԱ-ի մինչև 2%-ի չափով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.