Եվրամիությունը տեղյա՞կ է, որ մենք թքած ունենք իրենց պատժամիջոցների վրա. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մեկնաբանել է «Բլումբերգ» լրատվականում և մի շարք այլ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, թե Եվրամիությունը պատրաստվում է ևս կես տարով երկարաձգել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամկետները։ Այս մասին գրում է ՌիաՆովոստին։

Ռոգոզինը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Հարց Բլումբերգին. Եվրամիությունը տեղյա՞կ է, որ մենք թքած ունենք»։ Ավելի ուշ ավելացրել է նաև, որ Ռուսաստանի հետ պետք չէ շանտաժի կամ սպառնալիքի լեզվով խոսել։

Ավելի վաղ «Բլումբերգ» լրատվականը հաղորդել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է ևս վեց ամսով երկարաձգել ՌԴ-ի և Ուկրաինայի 100 քաղաքացու նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամկետները։

Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատացել են 2014թ-ին, երբ Եվրոպական Միության երկրներն սկզբում սկսեցին անհատական պատժամիջոցներ կիրառել ֆիզիկական անձանց նկատմամբ, իսկ հետո արդեն պատժամիջոցների մասշտաբները մեծացան՝ սահմանափակելով տնտեսության կոնկրետ ոլորտներ։

Տնտեսական սահմանափակումները բազմիցս երկարաձգվել են։ Ըստ Արևմուտքի՝ պատժամիջոցները չեղարկելու համար Ռուսաստանից պահանջվում է կատարել Մինսկի համաձայնագրի դրույթները։ Եվրոպական մի քանի երկիր՝ Հունգարիան, Հունաստանը, Կիպրոսը, Իսպանիան և Իտալիան, կողմ են հանդես գալիս Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելուն։

Կրեմլն անհեթեթություն է համարում պատժամիջոցների չեղարկումը Մինսկի համաձայնագրի դրույթների կատարման հետ կապելը, քանի որ իրեն չի համարում հակամարության կողմ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.