Իրանը երբեք չի համագործակցել ահաբեկչական խմբավորումների հետ. Լավրով

Իրանը երբեք կապ չի ունեցել «Իսլամական պետության», «Ջաբաթ ալ-Նուսրայի» կամ ահաբեկչական այլ խմբավորումների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Ռիա Նովոստին։

Մեկնաբանելով Թրամփի հայտարարությունն այն մասին, թե Իրանն ահաբեկչական պետություն է՝ Լավրովն ասել է. «Իրանը աչքի չի ընկել և չի համագործակցել ոչ «Իսամական պետության», ոչ «Ջաբաթ ալ-Նուսրայի» և ոչ էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան ցանկում ընդգրկված որևէ այլ ահաբեկչական կազմակերպության հետ»։

Լավրովի խոսքով՝ Թեհրանը պետք է մասնակցի ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարին։

«Իրանն իր զինված ստորաբաժանումները տեղակայել է Սիրիայի տարածքում՝ Սիրիայի օրինական իշխանությունների խնդրանքով և իր լուման է ներդնում ԻՊ-ի դեմ պայքարում։ Մենք վաղուց հանդես ենք գալիս ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ճակատ ստեղծելու առաջարկով։ Ես համոզված եմ՝ եթե մենք օբյեկտիվորեն գնահատենք երկրների՝ ահաբեչության դեմ պայքարի պոտենցիալը, ապա Իրանն անկասկած պետք է ընդգրկվի հակաահաբեկչական կոալիցիայում», - ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իրանը համարել էր «ահաբեկչական համար առաջին պետություն»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.